Գերմաներենի քերականություն

                         Գերմաներեն լեզվի արտասանության և կարդալու կանոնները

Ձայնավորներ.


Aa-Աա
Oo-Օօ
Ee-Եե
Uu-ՈՒու
Ii-Իի


Այդպես էլ կարդացվում են: Այստեղ ամեն ինչ պարզ է:


O և U ձայնավորները ումլյաուտով (Umlaut-երկու կետիկներ բառի վերևում) կարդացվում են ավելի փափուկ, քան նույն ձայնավորները առանց Umlaut-ի:

schon(շոն)-արդեն
schön(շյոն)-գեղեցիկ
Zug(ցուգ)-գնացք
Züge(ցյուգե)-գնացքներ


"A Umlaut" կարդացվում է որպես "Է":

Märchen(մէրխեն)-հեքիաթ


"Y"(յուպսիլոն) կարդացվում է որպես "յու":

Lyrik(լյուրիկ)-լիրիկա




Բաղաձայններ.


W (վէ)-կարդացվում է  "Վ":


was?(վաս)-ի՞նչ




Z(ցետ)-կարդացվում է  "Ց"


Zeil(ցիլ)-թիրախ,նպատակակետ


S(էս)-կարդացվում է "Ս":


Haus(խաուս)-տուն


Բայց եթե "S"-ն գտնվում է գտնվում է ձայնավորից առաջ կամ ձայնավորների միջև արտասանվում է "Զ":


Sofa(զոֆա)-բազմոց
lesen(լեզեն)-կարդալ


ß(էսցետ)-կարդացվում է որպես երկար "Ս"


Straße(շտրասսե)-փողոց


Երբեմն դժար է որոշել բառի մեջ գրել "SS" թե ß:Համաձայն գերմաներեն լեզվի նոր կանոնների երկար ձայնավորից կամ երկու ձայնավորներից հետո գրվում է "ß", իսկ կարճից հետո "SS":


wissen,dass,groß


F(էֆ), V(ֆաու) կարդացվում են "Ֆ" 


Fox(ֆոկս)-աղվես
Volk(ֆոլկ)-ժողովուրդ


Փոխառյալ մի շարք բառերում V-ն կարդացվում է "Վ":


Vase-վազ


J(յոտ)-կարդացվում է "Յ"


Jogurt(յոգուրտ)-մածուն,յոգուրտ


L(էլ)-կարդացվում  է լ: Արտասանվում է փոքր ինչ փափուկ:


Lampe(լամպե)-լամպա


R(էռ)-կարդացվում է որպես այսպես կոչված դղրդացող "Ռ": Սակայն բառի կամ վանկի վերջում կարդացվում է որպես կարճ "Ա":


Russland(ռուսսլանդ)-Ռուսաստան
Mutter(մուտտա)-մամա


H(հա)-բառի սկզբում կամ արմատում կարդացվում է որպես արտաշունչ:


Haus(հաուս)-տուն


Բառի մեջտեղում կամ  արմատի վերջում(ձայնավորից հետո) ընդհանրապես չի կարդացվում:


gehen-գնալ
kuh-կով




Բաղաձայնների տառակապակցություններ


Ch-կարդացվում է "Խ":


Loch(լոխ)-փոս, անցք


Chs-կարդացվում է "ՔՍ": 


Fuchs(ֆուկս)-աղվես


Sch-կարդավում է "Շ":


Schrank(շռանկ)-շկաֆ


Sp/St-բառասկզբում կամ արմատի սկզբում կարդացվում են շպ/շտ:


spontan(շպոնտան)-տարերայնորեն, ինքնաբուխ
Stuhl(շտուլ)-սեղան


tsch-կարդացվում է որպես կոշտ "Չ":


Deutsch(դոյչ)-գերմաներեն
Quatsch(քվաչ)-աղբ,դատարկ բան


Ck-կարդացվում է կոշտ "Կ":


drüken(դրյուկեն)-սեղմել


Qu-կարդացվում է "ՔՎ":


Quatsch(քվաչ)-աղբ,դատարկ բան


Tion վերջածանցը կարդացվում է մոտավորապես "ցիոն":


Station(շտացիոն)-կայարան


Ձայնավորների տառակապակցություններ


Ei-կարդացվում է "այ":


Weimar(Վայմար)-քաղաք Գերմանիայում


ie-կարդացվում է երկար Ի:


Liebe(լիբե)-սեր


Eu-կարդացվում է "օյ":


heute(հոյթե)-այսօր


Äu-կարդացվում է "օյ"


Häuser(հոյզեր)-տուն:


Շեշտադրություն


Գերմաներենում շեշտը համարյա բոլոր դեպքերում ընկնում է առաջին վանկի վրա:
Բացառությամբ.


1.Անշեշտ մասնիկներով սկսվող բառերում (be-, ge-,er-,ver-,zer-,ent-,emp-,miss-;)
2.Փոխառյալ բառերում (օրինակ` Computer)
3.Մի քանի բացառություններում (օրինակ`warum)







Комментариев нет:

Отправить комментарий